ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պաշտոնական փաստաթղթի ԿԵՂԾՈՒՄ՝ ապրիլի 1-ի անվան տակ:
‼️Սա իբր ապրիլի 1-ին արված կատակ է, բայց իրականում հիմարություն, որը կարող է լուրջ վնաս հասցնել համակարգին: Այս վերջին պնդումս պատահական չէ, որովհետև արդեն ստանում ենք բազմաթիվ հաղորդագրություններ ուսուցիչներից, պատգամավորներից, լրագրողներից հեռավարի հնարավոր դադարեցման վերաբերյալ:
‼️Սա պաշտոնական փաստաթղթի կեղծելու փորձ է:
Մենք շարունակում ենք հաջողությամբ իրականացնել հեռավար կրթությունը առնվազն մինչև ապրիլի 14-ը: Այլ ժամկետի վերաբերյալ որոշում չկա:
Արտակարգ դրության ժամանակ նման կեղծիք ստեղծելը անպատասխանատվության գագաթնակետն է»: