Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը խոստանում Է մայիսի 7-ին կայանալիք ընտրություններում հաղթանակի դեպքում խստացնել միգրացիոն օրենսդրությունը ԵՄ-ի քաղաքացիների նկատմամբ եւ երկրից հանել բոլոր նրանց, ովքեր 6 ամսվա ընթացքում աշխատանք չեն գտել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Եթե դուք ժամանել են ԵՄ-ից, գործազրկության նպաստ չեք ստանա: Երկրորդ, եթե դուք ապրել եք երկրում եւ աշխատանք չեք գտել, ստիպված կլինեք մեկնել տուն»,- պատմել Է վարչապետն իր ապագա պլանների մասին՝ ընտրություններին մասնակցող հիմնական կուսակցությունների առաջնորդների՝ ապրիլի 2-ին կայացած հեռուստաբանավեճերի ժամանակ:

 

Հեշտ չի լինի նաեւ նրանց համար, ովքեր, այնուամենայնիվ, աշխատանք գտնեն: «Դուք ստիպված կլինեք 4 տարի աշխատել համակարգի համար, նախքան սկսեք նրանից ինչ-որ բան ստանալ»,- ասել Է Քեմերոնը:

 

Մեծ Բրիտանիայի յոթ խոշորագույն քաղաքական կուսակցությունների առաջնորդները մասնակցել են նախընտրական հեռուստաբանավեճերին: Մասնակիցներից յուրաքանչյուրին հատկացվել Է մեկական րոպե, որպեսզի պատասխանեն ներգաղթի, առողջապահության, տնտեսության եւ Միացյալ Թագավորության ապագայի վերաբերյալ հարցերին, ինչից հետո շուրջ երկու ժամ շարունակվել Է այդ թեմաների ազատ քննարկումը:

 

BBC-ի թղթակիցը կարծում Է, որ այդ բանավեճերում ակնհայտ հաղթողներ եւ պարտվողներ չեն եղել:

 

Բացի Քեմերոնից եւ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Էդ Միլիբենդից, հեռուստաբանավեճերին մասնակցել են լիբերալ-դեմոկրատների, կանաչների, Միացյալ Թագավորության անկախության ծայրահեղ աջ կուսակցության (UKIP), շոտլանդական ու վալիական ազգայնականների առաջնորդները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: