Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահ է, որ Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունների կարգավորումը թույլ կտա արդյունավետ համագործակցել միջազգային խնդիրների կարգավորման գործում, ինչպես իրանական միջուկային ծրագրի շուրջ:

 

«Խոսելով Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունների մասին, մենք ընդգծել ենք Իրանի հարցով «վեցնյակի» ֆորմատով միջազգային համախագահների արդյունավետ փոխգործակցությունը:

 

Մենք վստահ ենք, որ Մոսկվայի և Բրյուսելի հարաբերությունների ամբողջական կարգավորումը թույլ կտա նույն արդյունավետությամբ համագործակցել միջազգային քաղաքականության այլ ուղղություններով, այդ թվում Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի, Սիրիայի իրավիճակի, Իրաքի, Լիբիայի, Եմենի խնդիրների և այլ ուղղություններով»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, ասել է Լավրովը' Սլովակիայի իր գործընկեր Միրոսլավ Լայչակի հետ համատեղ ասուլիսում: