«Փաստինֆո»-ի տեղեկություններով' ձերբակալվել է խորթ դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած 29-ամյա տղամարդը:
Վերջինս բնակվել է իր փաստացի կնոջ ու նրա' անչափահաս երեխայի հետ, որի ժամանակ էլ գրանցվել է այդ ահասարսուռ դեպքը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 29-ամյա տղամարդը, իր խորթ դստեր հետ տանը միայնակ գտնվելով, պահանջել է նրան մերսել իր մեջքը, ապա՝ սեռական օրգանը, մերժում ստանալով՝ քաշքշել աղջնակին: Իսկ ամիսներ անց էլ իրենց տան բակում երեխայի ներկայությամբ իջեցրել տաբատը:
Շենգավիթի քննչական բաժինը հարուցել է քրեական գործ ու անմիջապես ձերբակալել տղամարդուն: