SHAMSHYAN․com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչական տարածքային բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանում 13-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի մայրը Երևանի բնակիչ 37-ամյա Լ․ Ա․-ն դիմել է իր բնակության վայրի տարածքային ոստիկանություն և հայտնել, որ հունվարի 3-ին իրենց շենքի բակում իր 13-ամյա աղջկա նկատմամբ Երևանի բնակիչ 29-ամյա Գ․ Ա․-ն իրեն պատկանող Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի սրահում, կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել։
Գ ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի մայրը հրավիրվել է տարածքային ոստիկանության բաժին, սակայն հրաժարվել է կատարվածի մասին հաղորդում տալուց։
Ոստիկանները հայտնաբերել են նաև կասկածյալ Գ․ Ա․-ին, ով կատարվածի մասին բացատրություն է տվել ու բաց թողնվել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գ․Ա․-ն երեխայի մորաքրոջ ամուսինն է։
Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փրձաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: