Էլիզաբեթ II-ի թոռը՝ արքայազն Հարին, մեկ ամսով զինվորական գործուղման է մեկնել Ավստրալիա: Այս մասին հայտնել է BBC-ն:
Կանբերայոմ նա ծաղկեպսակ է դրել անհայտ զինվորի գերեզմանին: Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին ավստրալական զինվորական հուշարձանի մոտ' ողջունելու բրիտանական թագավորական ընտանիքի անդամին:
Արքայազն Հարին նախապատրաստություն կանցնի Փերթում գտնվող հատուկջոկատայինների բազայում, իսկ այնուհետև կուղևորվի աբորիգեններից կազմված հետախուզական ջոկատ, որը գտնվում է հյուսիսային տարածքում:
Մարտին արքայազնը հայտարարել էր, որ 10 տարվա ծառայությունից հետո հունիսին կլքի զինված ուժերի շարքերը: