Իրանի մեջլիսի 65 պատգամավոր հատուկ նամակ են ուղղել երկրի նախագահ Հասան Ռոուհանիին' պահանջելով խստորեն նախազգուշացնել ապրիլի 7-ին Թեհրան ժամանող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը:
Պատգամավորները նախագահին ուղղած նամակում մասնավորապես պահանջել են, որ Էրդողանը պաշտոնապես ներողություն խնդրի Իրանի ժողովրդին իր նախկին հայտարարություններում վիրավորելու համար:
Թուրքիայի նախագահն ապրիլի 7-ին կայցելի Իրան, որտեղ հանդիպումներ կունենա նախագահ Ռոուհանիի, ինչպես նաև կրոնական առաջնորդ Ալի Համանեի հետ: