«Ես պնդում եմ ու դիմում եմ այն բոլոր մարդկանց, ովքեր Դանիել Իոաննիսյանին լուրջ են համարում՝ այսուհետ, նա և իր գործունեությունը ՀՀ-ում ինձ համար անլուրջ են, ես անլուրջ եմ համարում»,-այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Դանիել Իոաննիսյանը քաղաքական հետապնդում է իրականացնում: Աժ փոխնախագահի խոսքով՝ արդեն մի քանի անգամ է՝ նա պնդում է անում, որը չի հաստատվում. «Նա թող իր արարքները բացատրի: Իրեն ի՞նչ է թվում, 2018 թվականին հանրապետականներով լեցուն խորհրդարանում ինձ պիտի 10 հազար դոլարի կաշառք տայի՞ն: Ինձ որևէ մեկը կասի՞ ուրիշ ինչով է հայտնի Դանիել Իոաննիսյանը՝ բացի խորյրդարանում ընտրական օրենսգիրքը թերի ներկայացնելուց, որը ես շատ դժվարությամբ ամեն դեպքում փորձում էի պաշտպանել և դպրոցի տնօրենների հեռախոսազանգերի թեմաներով: Ուրիշ ինչո՞վ է հայտնի նա. նաև հայտարարություններով, որոնք չեն հաստատվում: Ասեց՝ Ալենը էապես հարստացել ա, 7 միլիոնը չի կարողացել բացատրի: Ասեմ, որ եթե նույնիսկ այս գումարի ապացույց փաստաթուղթը չհրապարակեի, միևնույնն է՝ այդտեղ չէր կարող լինել հանցակազմ: Հիմա, եթե ինքը անաչառ է, ապա թող բարի լինի, ներողություն խնդրի հրապարակայնորեն: Միգուցե դա նրա ընկած վարկանիշը կբարձրացնի»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Լրագրողների հարցին ի պատասխան Ալեն Սիմոնյանը նշեց, որ եթե Իոաննիսյանը ներողություն չխնդրի, այսպես՝ լրագրողների հետ միասին կորոշի, թե ինչ անի՝ չբացառելով նաև Իոաննիսյանին դատի տալու տարբերակը, ինչպես նաև սուտ մատնության հետքերով ՀՔԾ կամ Դատախազություն դիմելը. «Սպասում եմ նրա և իր Sut.am կայքի, որը հիմա «Fip.am» է դարձել, ներողությունը ինձանից և նյութի հերքումը: Ճիշտ էր, որ Sut.am մնար նրա կայքի անունը, որովհետև ժամանակն է ապացուցել, որ այդպես է ճիշտը»,-ասաց Սիմոնյանը:
Սիլվի Տիգրանյան