ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցելու է Մայր Տաճարի վերաօծման արարողությանը: Tert.am-ն իր ունեցած տեղեկությունները ճշտելու համար կապ է հաստատել Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանի հետ։
Վերջինը չի մեկնաբանել տեղեկությունը' հավելելով, որ մասնակցության որոշման մասին ըստ անհրաժեշտության կտեղեկացնեն լրատվամիջոցներին։