«Տոբոլի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Ղազախստանի առաջնության 5-րդ տուրում Կարագանդայի «Շախտյորին» պարտության մատնելուց հետո, անդրադարձել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանին:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը չէր մասնակցում թիմի խաղերին:
Մինասյանը նշել է, որ Մկրտչյանն այսօրվանից կսկսի մարզվել թիմի ընդհանուր խմբում:
«Հուսով ենք, որ նա մեզ կօգնի «Ատիրաուի» դեմ ապրիլի 11-ին կայանալիք խաղում»,- Մինասյանի խոսքը մեջբերում է «Տոբոլի» պաշտոնական կայքը: