Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, «Փյունիկի» գործադիր տնօրեն նշանակվելուց հետո, Վարդան Մինասյանը այսօր հանդիպեց լրագրողների հետ:
Ակումբի ղեկավարությունը շնորհավորեց մարզչին՝ նոր պաշտոնը զբաղեցնելու համար:
Մինասյանը խուսափեց «Տոբոլը» լքելու մասին հարցին պատասխանելուց և նշեց, որ այժմ իր ուշադրության կենտրոնում «Փյունիկն» է՝ հավելելով, որ ակումբն արժանիորեն է առաջնության առաջատարը:
«Ավելի շատ հետևել եմ «Փյունիկի» խաղին, թիմն ավելի կայուն ֆուտբոլ է ցուցադրում»,- ասաց Մինասյանը:
Անդրադառնալով Ղազախստանի առաջնությանը՝ Վարդան Մինասյանը նշեց, որ այնտեղ բավականին բարձր խաղամակարդակ է, և այնտեղ աշխատելն իրեն շատ բան է տվել:
Լրագրողների կողմից հնչեցված հարցին, թե արդյոք Մինասյանը կվերադառնա՞ ազգային ընտրանի, թե՞ ոչ, մարզիչը խուսափեց պատասխանից: Իսկ հարցին, թե ում է տեսնում գլխավոր մարզչի պաշտոնում, հավաքականի նախկին մարզիչն ասաց.
«Թե ով կլինի հավաքականի մարզիչը, այդ հարցին կպատասխանի ֆեդերացիան»:
Մարզիչը խոսեց ստացված առաջարկներիմ ասին և նշեց, որ երկու հստակ առաջարկ է ունեցել, սակայն նախընտրել է «Փյունիկը»:
«Կար երկու ակումբ, որոնք առաջարկ էին արել, սակայն ինձ դադար էր պետք»,- ասաց Վարդան Մինասյանը: