Իրանցի ութ սահմանապահներ են զինյալների կողմից սպանվել Սիստան եւ Բելուջստան հարավարեւելյան նահանգում, որը սահմանակից Է Պակիստանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 7-ին հաղորդել Է Press-TV-ն:

 

Զինյալները Իսլամական Հանրապետության տարածք Էին թափանցել Պակիստանից: Հաղորդվում Է, որ բախումների ընթացքում հարձակվողներից երեքը ոչնչացվել են, մնացածները փախուստի են դիմել եւ վերադարձել են Պակիստան: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Իրանի իշխանությունները դիմել են Իսլամաբադին եւ պահանջել ձերբակալել ու իրենց հանձնել ծայրահեղականներին: