Մարտի 1-ի դեպքերի ժամանակ սպանված Տիգրան Աբգարյանը հատուկ ջոկատայինների կողմից է սպանվել։ Այս մասին «Մարիոթ» հյուրանոցում հրավիրված ասուլիի ժամանակ ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Նա նշեց, որ այդ մասին ունեն հստակ ապացույցներ։

«Սա խոսում է այն մասին, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ Ռոբերտ Քոչարյանը արտակարգ դրություն էր մտցրել, սակայն որևէ հրազենային վիրավորում ստացած զինածառայող չկար»,-նշեց ՀՔԾ պետը»,-ասաց Խաչատրյանը։

Վերջինս նշեց իրենց տեսակետը՝ Տիգրանի Աբգարյանին հրազենային վիրավորում են հասցրել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի խոսքերը զոհեր ունենալու մասին՝ հիմնավորվեն։