International Media Holding-ի նախագահ Արման Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ.

 

«Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

 

Հայ ժողովրդի գոյության ողջ ընթացքում մայրը, որպես ընտանիքի հենասյուն, եղել է մարդկային պաշտամունքի առանցքում:

 

Մեծ է մայրերի դերը ոչ միայն ամուր ընտանիքի, ապագա սերնդի դաստիարակության և կրթման գործում, այլև հասարակական և պետական բոլոր կարևորագույն ոլորտներում: Մայրերին մեծարելն ու որպես սրբության վերաբերվելը հայ մարդու կարևորագույն պարտականություններից մեկն է: Թող որ մայրական սրտի ջերմությունը, հոգատարությունը, պայծառ ժպիտն ու երջանկությունն ուղեկցեն ձեզ ողջ կյանքի ընթացքում:

 

Շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, մաղթում քաջառողջություն և ընտանեկան երջանկություն»: