Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ,  «Միասնություն» շարժման հիմնադիր Արման Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
«Իմաստուն ուսուցիչը կրթում է խելացի, հայրենատեր ու հաղթող սերունդ, արժանապատիվ ազգ ու հասարակություն, հետևապես պետությունը պարտավոր է մեծարել և արժանին մատուցել մեր ազգի նվիրյալ մանկավարժներին։
 
Սիրելի՛ Ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեր տոնը և մաղթում լավագույնը։
 
Դուք մեր ազգի ու պետության ամենակարևոր հիմնասյուներից մեկն եք»,-նշել է նա։