ԱԺ-ում Գազի հանձնաժողովի հաշվետվության քննարկմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց պատգամավորներին. «Դուք ի՞նչ հիմքեր ունեք ենթադրելու, որ մենք գործ ունենք հանձնաժողովի կողմից ընդունված փաստաթղթի հետ, որ սա հանձնաժողովի անդամների մեծամասնության կողմից ընդունված հաշվետվություն է»:

 

Այնուհետև, հարց ուղղելով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին, Լևոն Զուրաբյանը նշեց. «Ե՞րբ է կայացել հանձնաժողովի նիստը: Մեր խմբակցության ներկայացուցիչն ունի իր հատուկ կարծիքը, սակայն քանի որ այդ նիստը տեղի չի ունեցել, ինքը չի ներկայացրել այն: Մեզ պետք չէ Վարդան Այվազյանի կարծիքը լսել…»: «Մեզ պետք է Լևոն Զուրաբյանի փաստաթուղթը…»,- փորձեց կատակել Վարդան Այվազյանը:

 

Այվազյանը հայտարարեց, որ այս փաստաթուղթը հաստատ Լևոն Զուրաբյանի սրտով չի լինի. «Քանի որ Ձեր ադաբրենին չկա»:

 

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում.