«Վարդան Այվազյանը չի կալանավորվելու, ձերբակալումը ևս ճանաչվել է ոչ իրավաչափ...»-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վարդան Այվազյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի բնակարանում:
Ըստ փաստաբանի` Վարդան Այվազյանը կասկածվում է նոյեմբերի 9-ից 10-ի գիշերը բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ: