Այսօր Ազգային ժողովում, պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն անդրադարձավ նաև քաղաքական վերջին լարված իրադարձություններին.
Թե ինչ ճակատագիր է սպասվում ԲՀԿ-ին, Վարդան Այվազյանը դժվարացավ պատասխանել. «Իրանք են որոշում, ես կարող եմ ասել՝ մեր մոտ ինչ տեղի կունենա, բայց համոզված եմ, որ ինքն ընդդիմադիր դաշտում է գտնվում, եթե ինքը քաղաքական կուրսի փոփոխություն է անելու՝ կարող է տալ իր բացատրությունները: Իմ ամենաչսիրած բանը բախտագուշակումն է ու սուրճի բաժակ նայելն է:
Գագիկ Ծառուկյանը որևէ մի դեպքում չի կարող լինել չարիք, խոսքը վերաբերում է քաղաքական կուրսի գործընթացներին: Մի՛ իջեք պորտից ներքև: ՀՀ նախագահն ասում էր՝ քաղաքական կատեգորիանների մասին է գնում եզրակացությունը, մի՛ իջեք, մի՛ անձնավորեք, խոսքը քաղաքական գործընթացների մասին է»,- ասաց Այվազյանը:
Տեսանյութը՝ 1in.am-ի