Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանի համար անսպասելի է եղել ազգային թիմի մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականը:

«Մի քիչ անսպասելի էր Վարդան Մինասյանի հրաժարականը: Մենք չենք զրույցել իրար հետ, հանդիպել ենք մեկ անգամ: Չէի սպասում, որ հրաժարական կտա: Մենք հիմա շատ ակտիվ պետք աշխատենք նոր մարզիչ գտնելու հարցում: Կան մի քանի թեկնածուներ, սակայն դեռևս անուններ չեմ ասի: Թեկնածուները թե արտասահմանից են, թե ներսից: Առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում կներկայացվեն մարզչի թեկնածուները»,- ՀՖՖ նախագահի ընտրություններից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանը:

Նախօրեին ազգային թիմի մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական էր ներկայացրել' շնորհակալություն հայտնելով ՀՖՖ նախագահին և ՀՖՖ Գործկոմին վստահության համար: