![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/226615.png&w=300&h=200&mt=1590418240)
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այս պահին ՀՔԾ-ում է: Մինչ ներս մտնելը նա հայտարարեց, որ Միքայել Մինասյանի հայտարարությունների հետ կապված են հրավիրել:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք ինքը հանդիպե՞լ է Հռոմում Միքայել Մինասյանին որպես սուրհանդակ, Վանեցյանը պատասխանեց. «Ես գործել եմ բացառապես իմ պաշտոնական լիազորությունների շրջանակում»:
Հարցին, թե Միքայել Մինասյանը մերժե՞լ է իրեն, նա արձագանքեց. «Դուրս կգամ կխոսենք», ու մտավ ներս: