Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Դորտմունդի «Բորուսիան» կհյուրընկալի «Հոֆենհայմին»:

kicker-ը հրապարակել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը:

Դաշտի տերերի հիմնական կազմում ընդգրկված չէ Հենրիխ Մխիթարյանը:

Դորտմունդցիների հավանական մեկնարկային կազմը.

Վայդենֆելեր, Սոկրատիս, Սուբոտիչ, Հումելս, Շմելցեր, Բենդեր, Գյունդողան, Բլաշիկովսկի, Կագավա, Ռոյս, Օբամեյանգ:

Նշենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին: