Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակներում վաղը կայանալիք «Ռեալ» - «Բորուսիա» խաղից առաջ գերմանական ակումբի պաշտոնական կայքը հրապարակել է թիմի հավանական մեկնարկային կազմը, որում ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Դորտմունդցիների հավանական կազմն ունի հետևյալ տեսքը Վայդենֆեյլեր, Պիշչեկ, Սոկրատիս, Հումելս, Դուրմ, Կել, Շահին, Գրոսկրոյց, Մխիթարյան, Ռոյս, Օբամեյանգ։