ffa.amՀայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն այս տարվա ընթացքում կանցկացնի ընկերական հանդիպումներ՝ օգոստոսի 11-ին և 13-ին Երևանում մրցելով Սլովակիայի, իսկ սեպտեմբերի 16-ին և 18-ին՝ Մոլդովայի հավաքականի հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը, 2015 թ. ընթացքում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը կանցկացնի ևս 4 ընկերական հանդիպում: Ապրիլի 26-ին և 28-ին մեր հավաքականը կմրցի Ուզբեկստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ, իսկ մայիսի 26-ին և 28-ին Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցը կլինի Լիտվայի մինչև 19 տարեկանների հավաքականը: