Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը, 2015 թ. ընթացքում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ: Օգոստոսի 11-ին և 13-ին Երևանում մեր ֆուտբոլիստները կմրցեն Սլովակիայի հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 16-ին և 18-ին Մոլդովայի հավաքականի հետ: