Եվրահանձնաժողովը (ԵՀ) կոչ Է արել Հունաստանին՝ «Ռուսաստանի հետ խոսել ԵՄ-ի մնացած երկրների հետ միաձայն», հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են պատժամիջոցներին կամ առեւտրական բռնարգելքի չեղարկմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 7-ին հայտարարել Է ԵՀ-ի ներկայացուցիչ Դանիել Ռոզարիոն:
«Եվրահանձնաժողովը պնդում Է, որ Եվրամիության երկրների նկատմամբ միասնական վերաբերմունք լինի, եւ որ ԵՄ-ի պետությունները միաձայն խոսեն իրենց արտաքին առեւտրական գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ»,-հայտարարել Է նա: Ռոզարիոն այսպես Է պատասխանել Հունաստանի նկատմամբ Ռուսաստանի պարենային արգելքը մեղմացնելու հնարավորության վերաբերյալ տրված հարցին:
Դրա հետ մեկտեղ Ռոզարիոն հրաժարվել Է այդ թեման ավելի մանրամասն մեկնաբանել, ընդգծելով, որ ԵՀ-ն «չի մեկնաբանում ենթադրական սցենարները»:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 8-9-ին պլանավորվում Է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի այցը Մոսկվա. ապրիլի 8-ին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կանցկացնի Ցիպրասի հետ:
Ինչպես նշել են Կրեմլում, «պլանավորվում Է քննարկել երկու երկրների փոխգործակցության լայն շրջանակի հարցեր, այդ թվում՝ առեւտրատնտեսական եւ ներդրումային բնագավառներում եւ մշակութային-հումանիտար ոլորտում, ինչպես նաեւ հրատապ միջազգային խնդիրները»:
Նաեւ հաղորդվում Է, որ Մոսկվայում Ցիպրասը կքննարկի Հունաստանի գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների արգելքը հանելու հնարավորությունը, ինչը նախատեսված Է այն երկրների նկատմամբ ՌԴ-ի պատասխան միջոցներով, որոնք հակառուսական տնտեսական պատժամիջոցներ Էին սահմանել: Ռուսաստանի կողմից սահմանված բռնարգելքը լուրջ հարված Է հասցրել Հունաստանի տնտեսությանը:
Բացի այդ, բանակցություններում կարող Է արծարծվել Հունաստանի պարտքի հարցը:
Ցիպրասը բազմիցս դեմ Է ատահայտվել հակառուսական պատժամիջոցներին: