Ապրիլի 7-ի երեկոյան Բաքվում ձերբակալվել է Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստ Ռուսլան Նասիրլին:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները' հղում կատարելով կուսակցության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը:

 

Ընդդիմադիրին մեղադրել են «ոստիկանությանը չենթարկվելու» հոդվածով: Բաքվի Յասամալի շրջանի դատարանը Ռ. Նասիրլիին դատապարտել է 20 օր ձերբակալության:

 

Վերջին երկու օրվա ընթացքում դա Ժողճակատ կուսակցության արդեն երրորդ ակտիվիստն է, որ նույն հոդվածով ձերբակալվել է ապրիլի 5-ին Բաքվի «Մահսուլ» մարզադաշտում Ադրբեջանի ընդդիմության եւ դեմոկրատական ուժերի «Ազգային խորհուրդ» դաշինքի կողմից անցկացված հանրահավաքից հետո:

 

Ապրիլի 6-ին կուսակցության ակտիվիստ Թուրքել Ալիսոյը ձերբակալվել էր 30 օր ժամկետով, իսկ կուսակցության Սաբայիլի շրջանի բաժանմունքի ղեկավար Սագիֆ Գուրբանովը' 25 օր ժամկետով:

 

2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում արդեն 38-ից ավելի քաղաքացիական հասարակության ակտվիստներ եւ իրավապաշտպաններ են ձերբակալվել: