Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, մարզիչներ Դավիթ Թորոսյանի և Մանվել Գաբրիելյանի ղեկավարությամբ, երկշաբաթյա ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Գարնանային հավաքին մասնակցում է 28 բռնցքամարտիկ: Հայաստանի հավաքականն այս հավաքի ընթացքում կանցնի ֆիզիկական հատուկ պատրաստականություն, որը կնպաստի բռնցքամարտիկների դիմացկունության բարելավմանը: Մեր ընտրանին օրեկան անցկացնում է 3 մարզում և ինչպես հաստատեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հայ բռնցքամարտիկները հստակ կատարում են իր տված առաջադրանքները: Ծաղկաձորյան հավաքը հայ բռնցքամարտիկների համար նաև նախապատրաստական փուլ կլինի մայիսին կայանալիք միջազգային մրցաշարերից առաջ. տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: