Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում 2:0 հաշվով պարտության մատնեց «Ռայո Վալյեկանոյին»:
 Մադրդիցիները երկու գոլերը հեղինակեցին 5-րոպեում: Նախ 68-րդ րոպեին Ռոնալդուն բացեց հաշիվը, ապա 73-րդ րոպեին պորտուգալացու փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Խամես Ռոդրիգեսը:

Այս հաղթանակից հետո «Արքայական ակումբը» Պրիմերայի առաջատար «Բարսելոնային» կրկին զիջում է 4 միավորով: