Տեղի է ունեցել Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանությունը:
«Արմինիան» սեփական հարկի տակ կհյուրընկալի «Վոլֆսբուրգին», «Բավարիան»՝ Դորտմունդի «Բորուսիային». տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլի միության կայքը:
«Արմինյա»-«Վոլֆսբուրգ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 28-ին, «Բավարիա»-«Բորուսիա» խաղը՝ ապրիլի 29-ին:
Եզրափակիչ դիմակայությունը կկայանա Բեռլինում, մայիսի 30-ին: