Ջոհար Ցարնաևը, ով ԱՄՆ-ում մեղադրվում է 2013-ին Բոստոնի մարաթոնի ժամանակ պայթյուններ կազմակերպելու մեջ, մեղավոր է ճանաչվել ահաբեկչություն իրականացնելու մեջ՝ նրան առաջադրված բոլոր 30 կետերով: Դրանցից 17-ի համար նրան մահապատիժ է սպառնում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Նման վճիռ է այսօր կայացրել Բոստոնում ատենակալների ժյուրին՝ բաղկացած 7 կնոջից և 5 տղամարդուց: Վճիռը կայացվել է 12 ժամ քննարկումից հետո:
Այժմ ժյուրիի միևնույն կազմը պետք է որոշի, թե ինչպիսի պատժի է արժանի Ցարնաևը: Նրան սպառնում է կամ մահապատիժ, կամ ցմահ կալանք: