Մարոկոյի Մարաքեշ առողջարանային քաղաքում ընթանում Է միջազգային խորհրդաժողով՝ նվիրված Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ, World Trade Organization) 20-ամյակին: Միջոցառումը, որը կազմակերպվել Է Մուհամեդ VI թագավորի հովանավորությամբ, տեղի Է ունենում «ԱՀԿ-ի 20 տարին. հաջողությունների տոնումը եւ ապագայի մարտահրավերները» նշանաբանի ներքո, տեղեկացն ում Է «Արմենպրես»-ը:

 

«ԱՀԿ-ի դերի եւ տեղի ամրապանդումը կարող Է նպաստել ավելի արդարացի եւ ավելի բաց բազմակողմ առեւտրական համակարգի հաստատմանը»,- դիմելով խորհրդաժողովի պատվիրակներին՝ հայտարարել Է Մարոկոյի վարչապետ Աբդելիլահ Բենքիրանը:

 

Իր հերթին ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազեվեդոն նշել Է, որ ԱՀԿ-ի անդամ երկրները համատեղ ապահովում են համաշխարհային առեւտրի 98 տոկոսը: Ազեվեդոյի խոսքով՝ «արդի աշխարհն արդեն անհնարին Է պատկերացնել առանց ԱՀԿ-ի, որը կարեւորագույն դեր Է խաղում գլոբալ կառավարման գործընթացներում»: «Ակնհայտ Է, որ հնարավոր չԷր գտնել ավելի լավ վայր այս խորհրդաժողովի անցկացման համար, քան Մարաքեշը»,- ասել Է Ազեվեդոն: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, հենց թագավորության «կարմրաօքրայագույն քաղաքում» Է ավելի քան երկու տասնամյակ առաջ ստորագրվել Առեւտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման համաձայնագիրը, որն ուժի մեջ Է մտել 1995 թվականի հունվարի 1-ին:

 

Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը ՄԱԿ-ի մասնագիտացված կազմակերպություն Է, միջազգային մարմին, որն իրականացնում Է նոր համաձայնությունների մշակումը եւ ներդրումը համաշխարհային առեւտրի բնագավառում, ինչպես նաեւ դրանց կատարման հսկողությունը: ԱՀԿ-ի հիմնական նպատակն Է համաշխարհային առեւտրի ազատականացումը, մրցակցության արդարացի պայմանների ապահովումը, առեւտրական արգելքների վերացումը: Ներկայում ԱՀԿ-ն միավորում Է 160 պետությունների, որոնցից յուրաքանչյուրը պետք Է մյուս անդամներին առավել բարենպաստման ռեժիմ տրամադրի առեւտրի բնագավառում: