«Դեպորտիվոյի» ղեկավարությունն Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում ակումբի՝ «Կորդովայի» դեմ ոչ-ոքի (1:1) խաղալուց հետո, պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Վիկտոր Ֆերնանդեսին. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Պատճառը թիմի անհաջող ելույթներն են: Ակումբը Պրիմերայի մրցաշարային աղյուսակում 27 միավորով 17-րդ տեղում է:
Նշենք, որ 57-ամյա մասնագետը «Դեպորտիվոն» գլխավորում էր նախորդ տարվա ամառվանից: