Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը ներառվեց տեղեկատվությունը պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկում:

 

 

ՀՀ կառավարության նիստում որոշման նախագիծը ներկայացնելիս ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ասաց, որ Քննչական կոմիտեի կազմավորումից հետո իրականացվում են ակտիվ միջ ոցառումներ կառույցի աշխատանքները գործող օրենսդրությանը համապատասխան կազմակերպելու ուղղությամբ, և այս տեսակետից անհրաժեշտ և առանցքային նշանակություն ունի կառույցի գաղտնիության ռեժիմի ապահովումը:

 

 

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մեկամսյա ժամկետում Քննչական կոմիտեն պետք է մշակի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը: