Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է քրեական գործ հարուցել Երևանում պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանը պղծելու դեպքի առթիվ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

«ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Բաստրիկին Ա.Ի.-ն վարչության կենտրոնական գրասենյակին հանձնարարել է քրեական գործ հարուցել այս փաստի առթիվ և ՌԴ արտաքին գործերի նախարարության հետ համատեղ պարզել կատարվածի բոլոր հանգամանքները»,- նշել են Քննչական կոմիտեից։

Նախօրեին սոցցանցերում ու լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, որ Երևանում տղամարդը պղծել է պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանը։ Նա ծաղկեպսակներ է տապալել ու տրորել Ռուսաստանի դրոշի գույներով ժապավենը՝ նկարահանելով իր գործողություններն ու հրապարակելով դրանք։