Ադրբեջանը ճգնաժամ դեռեւս չի ապրում այն պատճառով, որ ադրբեջանական նավթի արդյունահանման վրա կատարած ծախսերը մեծ չեն, սակայն, եկամուտները զգալիորեն կրճատվել են: Նավթի գների անկումից հետո Ադրբեջանի տարեկան եկամուտները 5-6 մլրդ դոլարով կրճատվել են:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, հայտարարել է Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիեւը:

 

 

Նա նշել է, որ առաջիկայում նավթի գների աճ չի կանխատեսվում: Նախարարը գտնում է, որ ժամանակի ընթացքում քաղաքական հարցերը կազդեն նավթի գնի վրա այնպես, ինչպես եւ Արեւմուտքի հետ Իրանի հարաբերությունները:

 

 

Մեկնաբանելով «Թուրքական հոսք»-ի հետ Անդրանատոլիական գազատարի (TANAP) մրցակցության հարցը, ադրբեջանցի նախարարը նշել է, որ TANAP-ով Եվրոպա փոխադրվելիք ադրբեջանական գազի ծավալները մեծ չեն:

 

 

«Եվրոպա մատակարարվելիք 10 մլրդ խոր.մ գազը չի ազդի Ռուսաստանի կողմից փոխադրվող գազի վրա ոչ քանակի, ոչ էլ գնի տեսակետից: TANAP-ը ռուսաստանյան գազին մրցակից չէ, TANAP-ը միայն միջոց է: Մենք այստեղ ոչ մի մրցակցային միջավայր չենք տեսնում», - ասել է նա: