Միացյալ Նահանգների հինգ խոշորագույն տեխնոլոգիական կորպորացիաներ 321,6 միլիարդ դոլար են կորցրել մարտի 9-ին Նյու Յորքի ֆոնդային սակարանում տեղի ունեցած խոշոր անկման արդյունքում արժեթղթերի գնանշումների նվազման հետևանքով, հայտնել է CNBC հեռուստաալիքը:
Մասնավորապես, Apple ընկերության բաժնետոմսերի գնանշումները նվազել են 22,86 դոլարով (7,91 տոկոս)՝ կանգ առնելով 266,17 դոլարի նշագծի վրա: Microsoft-ի, Facebook-ի և Alphabet-ի, որին պատկանում է Google-ը, արժեթղթերն էժանացել են յուրաքանչյուրն ավելի քան 6 տոկոսով:
Amazon-ի բաժնետոմսերի գնանշումների կրճատումը կազմել է 5,3 տոկոս: Հեռուստաալիքի հաշվարկների համաձայն՝ հինգ տեխնոլոգիական հսկաների կորուստները միագումար գերազանցել են 321 միլիարդ դոլարը: