Facebook սորցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կարողությունն ավելացել է 3 միլիարդ ոլարով եւ հասել 59 միլիարդ դոլարի՝ փետրվարի 1-ին Facebook-ի ֆինանսական հաշվետվության հրապարակումից հետո ընկերության բաժնետոմսերի թանկացման պատճառով: Այդ մասին գրել է Bloomberg գործակալությունը:
Այս պահին, Bloomberg Billionaires Index-ի գնահատումներով՝ Ցուկերբերգն իր կարողության մեծությամբ զբաղեցնում է աշխարհում հինգերորդ տեղը:
2016 թվականի արդյունքներով՝ Facebook-ի զուտ եկամուտը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 2,77 անգամ՝ մինչեւ 10,217 միլիարդ դոլար: Սոցիալական ցանցի հասույթը կազմել է 27,638 միլիարդ դոլար, ինչը 1,54 անգամ ավելի է 2015 թվականի ցուցանիշից: Այս նորությունների ֆոնին Facebook-ի A դասի բաժնետոմսերը փետրվարի 1-ի սակարկությունների արդյունքներով թանկացել են 2,23 տոկոսով՝ մեկ արժեթղթի դիմաց մինչեւ 133,23 դոլար:
Գործակալությունը նշում է, որ բաժնետոմսերի թանկացումը դարձել Է ընկերության ֆինանսական հաշվետվության ուժեղ տվյալների արձագանքը: Սոցցանցն ամրապնդել է իր դիրքը շարժական գովազդի շուկայում: Այն մեծությամբ երկրորդ խաղորդն է Google ընկերությունից հետո, գրել է գործակալությունը:
Չորրորդ եռամսյակում գովազդից Facebook-ի հասույթը կազմել է 8,629 միլիարդ դոլար, ինչը 1,53 անգամ ավելի է 2015 թվականի նույն ժամանակամիջոցի ցուցանիշից: Ընկերությունը նշել է, որ շարժական սարքերում գովազդից հասույթը կազմել է ընդհանուր գովազդային եկամուտների շուրջ 84 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:-0-/34/ 15.22