Վրաստանի Սուփսա, Բաթում եւ Թուրքիայի Ջեյհան նավահանգիստներով փոխադրվող եւ համաշխարհային շուկաներում իրացվող ադրբեջանական Azeri LT CIF տեսակի նավթի գինը եւս երկու դոլարով էժանացել է:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA-ն, Լոնդոնի սակարանում ադրբեջանական Azeri LT CIF տեսակի նավթի մեկ բարելի գինը, 1,86 դոլարով կամ 3,86 տոկոսով էժանանալով, կազմել է 46,23 դոլար:

 

Անցյալ շաբաթվա վերջին ադրբեջանական Azeri LT CIF տեսակի նավթն արժեր 50,31 դոլար/բարել, իսկ երեկ' 48,09 դոլար/բարել:

 

Azeri LT CIF նավթի նվազագույն գինը' 19,15 դոլար, գրանցվել էր 2001 թվականի դեկտեմբերին, առավելագույնը' 149,66 դոլար' 2008 թվականի հուլիսին:

 

Ներկա դրությամբ' համաշխարհային շուկայում Brent տեսակի նավթի մեկ բարելն արժե 45,19 դոլար, WTI նավթի մեկ բարելը' 40,65 դոլար:

 

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

 

Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում Բաքու-Ջեյհան նավթամուղով արտահանվող ադրբեջանական նավթի գինը պետբյուջեում նախատեսվածից մոտ 45 դոլարով ցածր է: