Սուպսա, Բաթում եւ Ջեյհան նավահանգիստներով փոխադրվող ադրբեջանական Azeri LT CIF նավթի գինն այսօր 0,74 տոկոսով կամ 0,44 դոլարով ընկել է:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է report.az կայքը' հղում կատարելով Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR):

 

Նշվում է, որ ներկայում Azeri LT CIF տեսակի նավթի մեկ բարելի արժեքը հավասար է 58,77 դոլարի: Ապրիլի 9-ին ադրբեջանական նավթի արժեքը մեկ բարելի դիմաց կազմել էր 59,21 դոլար:

 

Azeri LT CIF նավթի նվազագույն արժեքը գրանցվել էր 2001 թվականի դեկտեմբերին (19,15 դոլար), իսկ առավելագույն գինը' 2008 թվականի հուլիսին (149,66 դոլար):

 

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերթքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

 

Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 42 դոլարով ցածր է: