Ադրբեջանական AzeriLight տիպի նավթն արժեզրկվել է 2,3 տոկոսով:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
AzeriLight տիպի նավթի մեկ բարելը, 1,57 դոլար արժեզրկվելով, դարձել է 66,61 դոլար:
Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը 2017-ին արդյունահանել է 7 մլն 427,1 տոննա նավթ:
Ադրբեջանի պետական նավթային ընկերության հաղորդած տվյալների համաձայն' 2017 թ. նավթի արդյունահանման ծավալները 2016թ. համեմատ 6 տոկոսով նվազել են:
2017թ. Ադրբեջանում նավթի արդյունահանման ընդհանուր ծավալը կազմել է 38 մլն 688,9 հազար տոննա, իսկ 2016 թ.' 41 մլն 34,2 հազար տոննա:
Ադրբեջանում 2017 թ. արդյունահանվել է 6089 մլն խորանարդ մետր բնական գազ, ինչը 2016 թ. համեմատ եղել է 3 տոկոսով պակաս: