Ուղղակի ներդումների Blackstone Group LP ամերիկյան ֆոնդը եւ կանադական Ivanhoe Cambridge Inc.-ը 5,3 մլրդ դոլարով գնում են Մանհեթենի՝ 32 հեկտար զբաղեցնող Stuyvesant Town-Peter Cooper Village խոշորագույն բնակելի համալիրը, հաղորդում է Bloomberg գործակ ալությանը:
Բնակելի համալիրի նախկին սեփականատերերը՝ Tishman Speyer-ը եւ BlackRock Inc.-ը, այն 5,4 մլրդ դոլարով ձեռք էին բերել ինը տարի առաջ, բայց չէին կարողացել վարկատուներին վճարել ստացած փոխատվությունը եւ 2010 թվականին ստիպված են եղել անշարժ գույքը տալ պարտքի դիմաց:
Նոր ներդրողներին Stuyvesant Town-ի վաճառքը վերջ կդնի անորոշությանը բնակելի համալիրի սեփականատերերի հարցում, համալիր, որտեղ բնակվում է մոտավորապես 30 հազար մարդ:
Stuyvesant Town-Peter Cooper Village համալիրը 1940 թվականին Նյու Յորքի արեւելյան մասում կառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների համար, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: