Թբիլիսիում ապրիլի 24-26-ին բաց երկնքի տակ տեղի կունենա Tbilisi JAM! Fest 2015 միջազգային երաժշտական փառատոնը, եւ Վրաստանի մայրաքաղաքը մի քանի օրով կվերածվի Rock&Metal մշակույթի կենտրոնի:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, փառատոնին կմասնակցեն 10 երկրների հայտնի կատարողներ եւ ծագող աստղեր՝ Dead by April-ը (Շվեդիա), Vader-ը (Լեհաստան), Dairy of Dreams-ը (Գերմանիա), ՍԼՕՏ-ը (Ռուսաստան), The Fading-ը (Իսրայել), Highland-ը (ԱՄՆ) եւ որիշներ:
Փառատոնը կանցկացվի Լիսի լճի մերձակայքում: Միջոցառման նշանաբանն է՝ «Ո՛չ բռնությանը»:
Tbilisi JAM! Fest 2015-ի գործընկերն է Wacken Open Air եվրոպական փառատոնը: Թբիլիսիում Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի համույթները միմյանց մարտահրավեր կնետեն W.O.A. Metal-Battle Caucasus երաժշտական մենամարտում: Հաղթողը կուղեւորվի Գերմանիա՝ Wacken Open Air-ում ներկայացնելու Հարավային Կովկասը:
Իսկ փառատոնի այցելուներին, երաժշտական ելույթներից բացի, սպասում են բայքերների շոուն, հրավառություն, բարբեքյու բաց երկնքի տակ, մարզական մրցումներ ու մրցույթներ, մրցանակներ ինչպես նաեւ հայտնի կատարողների հետ լուսանկարնելու հնարավորություն: