Մեծ Բրիտանիայում սկսում են աշխատել վինիլային ձայնապնակների՝ ալբոմների եւ սինգլների վաճառքների ամենշաբաթյա ազգային չարտերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Չարտերի կազմակերպիչները խոստովանում են, որ առայժմ վինիլային կրիչներին բաժին Է ընկնում արդի երաժշտության շատ փոքր մասը՝ շուրջ 1,5 տոկոսը:
Սակայն հնացած վինիլի ժողովրդականությունը շարունակում Է շեշտակիորեն աճել ոչ միայն Անգլիայում, այլեւ ամբողջ աշխարհում, եւ սպասվում Է, որ այս տարի 70 տոկոսով ավելի վինիլային ձայնապնակ կվաճառվի, քան անցյալ տարի:
2015 թվականին վինիլով թողարկված նոր ալբոմներից ամենից լավ վաճառվում Է Նոել Գալահերի High Flying Birds խմբի "Chasing Yesterday"-ը: