ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:

 

Հավաստագրման քննությունները կանցկացվեն 2015 թվականի ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին, մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 12-ին և 13-ին, ժամը 9:30-ին, «Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում (հասցե' ք. Երևան, Կենտրոն, Հանրապետության 73):