ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի Ժաննա Անդրեասյանի հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների անցկացման վերաբերյալ:

 
 

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ համաձայն հրամանի` հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց` https://schoolexams.emis.am/ հղումով` 2023 թ. հունիսի 23-ից հուլիսի 7-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով:

Հավաստագրման քննությանը մասնակցելու համար առցանց ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

Դիմում (առցանց),

անձնագրի և/կամ նույնականացման քարտի բնօրինակի տեսաներածված (սքանավորված) տարբերակը,

բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) բնօրինակի(ների) տեսաներածված տարբերակը,

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքի(ների) բնօրինակի(ների) տեսաներածված տարբերակը, կամ աշխատանքային գրքույկի բնօրինակի տեսաներածված տարբերակը:

Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում: