Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների համար հանձնուքները կընդունվեն մինչև 2020 թվականի վերջին աշխատանքային օրը՝ դեկտեմբերի 30-ը ներառյալ։

«Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ հանձնուքները կընդունվեն նաև 2021 թվականի հունվարի 5-ին՝ ժամը 11։00-ից մինչև 17։00-ն»,- ասված է քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։