Այսօր աշնանային գիշերահավասարի օրն է։ Վաղվանից սկսած մինչև դեկտեմբերի 22-ը ցերեկվա տևողությունը կկրճատվի օրը ևս 1 րոպեով,-սոցցանցի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: