Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2014 թվականին վաստակել Է 7,654 միլիոն ռուբլի, մինչդեռ մեկ տարի առաջ պետության ղեկավարի եկամուտը կազմել Է 3,6 միլիոն ռուբլի: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է Կրեմլի կայքում զետեղված հայտարարագրից: 2012 թվականին նախագահի վաստակը կազմել Է 5,79 միլիոն ռուբլի:

 

2015 թվականին նախագահի եկամուտները, ամենայն հավանականությամբ, կկրճատվեն, քանի որ ավելի վաղ նա որոշում Է կայացրել 10 տոկոսով կրճատել իր աշխատավարձը:

 

Նախագահը որպես սեփականություն ունի հողամաս, բնակարան, ավտոտնակ, ինչպես նաեւ բնակարան եւ ավտոտնակի տեղ օգտագործման համար: Շարժական գույքի մեջ են մտնում ԳԱԶ Մ-21, Գազ Մ-21-Ռ, «Նիվա» ավտոմոբիլները եւ «Սկիֆ» ավտոմոբիլային կցանքը: Նա որպես սեփականություն ունի մեկ հողամաս 15 սոտկա մակերեսով, բնակարան՝ 77 քառակուսի մետր մակերեսով եւ ավտոտնակ՝ 18 քառակուսի մետր մակերեսով: Նաեւ, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, պետության ղեկավարի կողմից օգտագործվում Է 153 քառակուսի մետր մակերեսով բնակարան եւ 18 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակի տեղ: