Մոսկվայի հյուսիս-արևելքում մուրացկանից գողացել են 5 միլիոն ռուբլի, գրում է ria.ru-ն' հղում անելով քաղաքային լուրերի «Մոսկվա» գործակալությանը:
Երկու տղամարդ բալոնով անհայտ հեղուկ են ցողել մուրացկանի դեմքին, ապա գողացել նրա պայուսակը, որի մեջ եղել է 4 միլիոն 850 հազար ռուբլի գումար:
Ոստիկանությունը դեռևս չի պարզել հանցագործների ինքնությունը: