Մոսկվայի հարավ-արևմուտքում հանցագործը բանկոմատ է պայթեցրել, որտեղ եղել է ավելի քան յոթ միլիոն ռուբլի: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»' հղում անելով Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությանը:
Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ փետրվարի 26-ին՝ ժամը մոտ 03:30-ին, բանկերից մեկի սրահում:
Անհայտ անձը բանկոմատին է կցել պայթուցիկը: Արդյունքում տղամարդը փախուստի է դիմել, քանի որ աշխատել է հակահրդեհային ազդանշանը:
Տվյալ փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: Ոստիկանությունը փնտրում է հանցագործին: